ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը հայտնում է ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Իրանը հայտնում է ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Պարսից ծոցի ափին գործող ստորգետնյա հրթիռային բազան՝ գրում է РИА Новости-ն:

Համալիրը պարունակում է «հարյուրավոր կիլոմետր» հեռահարությամբ բարձր ճշգրտության,  «կործանարար ուժով» հրթիռներ, որոնք ունակ են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:

Այս մասին տեղեկությունը հայտնվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման և մամուլում տարածված ենթադրությունների ֆոնին, որոնց համաձայն Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը մինչև նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը` հունվարի 20-ը, կարող է հարված հասցնել Իրանին:

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ ասել էր, որ Իրանի սպառնալիքներից հետո Միացյալ Նահանգները որոշել է «Նիմից» ավիակիրը թողնել տարածաշրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում