ԳԳայանե Թամամյան

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ

Հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 236 028 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 5265 թեստավորում, այդ թվում՝ 1945 հակամարմինների թեստով, 3320 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 224 189 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 2728:

Կարանտինային գոտում է գտնվում 508 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3867 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 762 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում