Քիմ Քարդաշյանը մեղադրել է «Ուոլ սթրիթ ջորնըլին» 1.5 մլն հայերի ցեղասպանությունը ժխտող նյութի հրապարակման համար

Քիմ Քարդաշյանը մեղադրել է  «Ուոլ սթրիթ ջորնըլին» 1.5 մլն հայերի ցեղասպանությունը ժխտող նյութի հրապարակման համար

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Նյու Յորք թայմս» թերթում հոդված է հրապարակել, որում քննադատել է հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջորնըլին» Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի սպանդը ժխտող նյութի հրապարակման համար: Ամերիկյան հեռուստատեսության գերաստղը մեղադրել է պարբերականին վճարովի նյութը գովազդների բաժնում հրապարակելու համար: «Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է» խորագրով նոր հոդվածում Քարդաշյանը գրում է. «Ես և իմ ընտանիքը ծանոթ ենք մամուլում ապատեղեկատվության տարածման խնդրին, սակայն աշխատում ենք ուշադրություն չդարձնել դրան: Ստերով լավ վերնագրեր են ստացվում, լավ վերնագրերը լավ շապիկ են դառնում, իսկ լավ շապիկը վաճառքի լավ ցուցանիշեր է ապահովում: Բայց, երբ տեղեկացա «Ուոլ սթրիթում» Հայոց ցեղասպանության հերքման թեմայով հրապարակված տվյալ հոդվածի մասին, չկարողացա անտարբեր մնալ»: Քարդաշյանը նշել է, որ «բազմաթիվ պատմաբաններ են արձանագրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեպքում Հոլոքոստը կարող էր և տեղի չունենալ»: Նա հավելել է. «Այս հարցի շուրջ պետք է խոսենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր կառավարությունը չի ճանաչել այն: Երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, վտանգում ենք մեր ապագան»,-գրել է հայազգի գեղեցկուհին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում