ՎՎարդուհի Բալյան

Լին Թրեյսին և Վահան Քերոբյանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

Լին Թրեյսին և Վահան Քերոբյանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

 

«Դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման, ջրային պաշարների և էներգետիկայի ոլորտներում:
 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, մասնավոր հատվածի և մյուս գործընկերների հետ համատեղ ջանքեր ենք գործադրում՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունը»,- ասվում է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում