ՆՆարե Ոսկանյան

Շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանն այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին․ Քոչարյան

Շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանն այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին․ Քոչարյան

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ իրեն ավելի շատ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները»։ 

«Նկատեցիք, որ այսօր էլ մեկ «Բայրաքթար» մեր ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ իջեցվել է։ Սա երկրորդն է, և էլի կլինեն, բայց ես տեսնում եմ, որ ներքին կյանքում որոշակի գործընթացներ են գեներացվում։ Խոսքը Վազգեն Մանուկյանի հայտարարության և նրան միացած «կենդանի բայրաքթարների» մասին է, որոնք այս պահին շատ ավելի վտանգավոր են, որովհետև նրանք գետնի վրա են գործում»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը։

Քոչարյանի խոսքով՝ շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանն այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին։ «Ես հասկացա, որ հոկտեմբերի 27-ը ինչ-որ մոգական սև ամպ է, որն այդպես էլ հավաքում է իր շուրջն այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքից»,- շեշտեց պատգամավորը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում