ՆՆարեկ Սահակյան

Ոստիկանությունը քննում է առաջնագծում պայմաններից դժգոհած ծառայողին առնչվող տեսանյութը

Ոստիկանությունը քննում է առաջնագծում պայմաններից դժգոհած ծառայողին առնչվող տեսանյութը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. «Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որում առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և ովքեր են տեսանյութը տարածել:

Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքներն ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:

Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում