ՄՄարիա Գաբրիելյան

Մեր Հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են. ԱՀ ՄԻՊ

Մեր Հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են. ԱՀ ՄԻՊ
Աներկբա խոստովանեմ, որ մեր Հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: 
 
«Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կա՛մ կույր են, կա՛մ՝ անկարողունակ, կա՛մ էլ՝ չարչի:
 
Այնպես որ, պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:
 
ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ...»- գրել է Պաշտպանը: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում