ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: Այս մասին ասվում ՌԴ արտգործնախարարության կայքում:

Արտգործնախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Հաստատվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Նշվել է կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ հաստատման ու դրա պահպանումը վերահսկելու մեխանիզմների համաձայնեցման պահանջը: Ինչպես նաև շեշտվել է իրական արդյունքների հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում