Հոկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ավ դատավորների թեկնածուների հավակնորդների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ակադեմիայում տոնական հանդիսություն չէր կազմակերպվել:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկաներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին զոհված հայորդիների հիշատակը:
Ռեկտորը շնորհավորել է մասնագիտական պատրաստումը հաջող ավարտելու կապակցությամբ և շրջանավարտներին հանձնել դիպլոմները: Ռեկտորի խոսքով՝ անգամ նման պայմաններում Ակադեմիայի գործունեությունը բնականոն ընթացքով ապահովելը ևս վկայում է մեր պետության ու ազգի ուժեղ լինելու և ոչ մի դեպքում չընկճվելու մասին:
«Ուզում եմ հավատալ, որ այստեղ ձեռքբերած գիտելիքները, հմտություններն այնպես կկիրառեք, որ ձեզանով հպարտանալու շատ առիթներ կունենանք»,- նշել է ռեկտորը:
Շրջանավարտներին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին համավարակի պայմաններում մասնագիտական պատրաստումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Միջոցառումն անցկացվել է համահամաճարակային կանոնների պահպանմամբ:










