ՆՆարե Ոսկանյան

Պատերազմի ընթացքում հակառակորդի կատարած բոլոր ծանրագույն հանցագործությունները փաստագրված են. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Պատերազմի ընթացքում հակառակորդի կատարած բոլոր ծանրագույն հանցագործությունները փաստագրված են. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ իրավապահ մարմիններն արձանագրել են, որ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը փաստագրված և հաստատված հանգամանք են: Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ հարուցված մի շարք քրեական գործեր կան՝ կատարված նախաքննությամբ: 

Հարությունյանն ասաց, որ պետք է փաստել՝ պատերազմը հակառակորդը սկսել է հուլիսից ու շարունակում է մինչև օրս: Հայտնեց, որ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածքներ են ստացել երեքը, որից մեկը՝ անչափահաս, սպանվել է 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 զինծառայող, որոնք ռազմական գործողություններին ոչ մի կերպ ներգրավված չեն եղել: Նրա խոսքով՝ հակառակորդի հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված  հարձակման օբյեկտներ են դարձել խոր թիկունքում գտնվող բնակավայրերը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հայտնեց, որ այդ փաստերով հարուցված քրեական տարբեր գործերով նախաքննություն է ընթանում. իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական լիաժեք գնահատական տալու համար:

«Ցանկանում եմ նշել, որ դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա երկրների մեր գործընկերների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի դատախազության և հարևան Իրանի մեր գործընկերների հետ, և նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա ապացույցները:  Քրեական գործերով արդեն հաստատված է այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, և կատարվում են գործողություններ այդ վարձկանների ներթափանցումը կանխարգելելու, անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և հետագա այլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում