ՆՆարե Ոսկանյան

ՄԻԵԴ որոշման պայմանները խախտելը շատ բարդ հետևանքներ կունենա. Կիրակոսյան

ՄԻԵԴ որոշման պայմանները խախտելը շատ բարդ հետևանքներ կունենա. Կիրակոսյան

ՄԻԵԴ է ներկայացվել նաև Վարդենիսի դեպքերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը հարվածել է Վարդենիսի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ:

ՄԻԵԴ-ի որոշման հրապարակումից հետո գիշերը ԱԹՍ-ներ են աշխատել Ստեփանակերտի տարածքում. լրագրողի հարցին ի պատասխան՝ ի՞նչ է նախատեսվում ըստ գործընթացի այն կողմի համար, որը չի պահպանում որոշման պայմանները, Կիրակոսյանը նշեց. «Եթե կողմը չի պահպանում պայմանը, դատարանը որոշելու է այդ խախտման հանգամանքը՝ ներկայացված ապացույցների հիման վրա»:

Ե.Կիրակոսկանը տեղեկացրեց, որ դատարանը պետք է այդ հարցին անդրադառնա արդեն վճռով, իսկ հետևանքները կլինեն շատ ավելի բարդ, քանի որ այն Եվրոպական խորհրդի, Եվրոպական կոնվենցիայի տրամաբանությամբ համարվում է բավական լուրջ խախտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում