ՄՄարի Կոստանյան

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր տեղի կունենա դռնփակ արտահերթ հանդիպում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի թեմայով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Նիստի անհրաժեշտության մասին պաշտոնապես հայտնել է Բելգիան, այն բանից հետո, երբ  Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել էին հիմնախնդիրն օրակարգ մտցնելու մասին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան ընդգծել էր տարածաշրջանում բռնությունների  թեման քննարկելու անհրաժեշտությունը:

Թեման օրակարգ բերելու եվրոպական երկրների նախաձեռնությանը միացել է նաև Մեծ Բրիտանիան: Բրիտանացի դիվանագետները հայտնել են, որ համընդհանուր կոնսենսուսի չհասնելու դեպքում, նիստի ավարտից հետո, համատեղ հայտարարություն կլինի կա՛մ ԱԽ-ի ամբողջ կազմով, կա՛մ եվրոպացի անդամներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում