ՄՄարի Կոստանյան

Կանադայում սկսվել է կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքը

Կանադայում սկսվել է կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի բռնկման մասին: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք հայտնվել ենք աղետի եզրին, որն այժմ կարող է ավելի վատը լինել, քան գարնան իրավիճակը»,-զգուշացրել է Ջասթին Թրյուդոն: Քաղաքական գործչի խոսքով՝  Կանադայի կառավարությունը պատրաստ է անել ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար: Թրյուդոն ընդգծել է, որ ամեն դեպքում Կանադան պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ «մի անգամ արդեն կարողացել է հաղթահարել առաջին ալիքը»:

Հիշեցնենք, որ Կանադայում վարակվել է ավելի քան 147700 մարդ: Մահացության ցուցանիշը ավելի քան 9200 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում