ԳԳայանե Թամամյան

Արցախի քաղաքացիների օգտահաշիվները ենթարկվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաքերային հարձակմանը․ ԱՀ ԱԱԾ

Արցախի քաղաքացիների օգտահաշիվները ենթարկվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաքերային հարձակմանը․ ԱՀ ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորել է  ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում