ԳԳայանե Թամամյան

Քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորելու հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորելու հանգամանքները

2020 թ. հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին՝ ծնված 1978 թ., տնից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել՝ հաղորդում են Քննչական կոմիտեի տեղեկատվական բաժնից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը, ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։

Դեպքի առթիվ 2020 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար օգոստոսի 18-ին.ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում