Նոր «Մետաքսի ճանապարհը» կձգվի Սալոնիկից՝ Մեղրի

Նոր «Մետաքսի ճանապարհը» կձգվի Սալոնիկից՝ Մեղրի

Երևանում կայացել է «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի» զբոսաշրջային երթուղու պաշտոնական բացումը:

«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը» 3 000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից (Հունաստան) մինչև Մեղրի (Հայաստան): Սա առաջինն է չորս միջտարածաշրջանային միջոցառումներից: Մյուսներն անցկացվելու են մյուս երեք երկրում: Միջանցքն ընդգրկում է տեղեկատվական վահանակներով և ուղեցույցային ցուցանակներով նշված ավելի քան 150 տեսարժան վայր:

Առաջավոր Ասիան Եվրոպայի հետ կապող առևտրական մայրուղին  հայտնի էր «Մետաքսի ճանապարհ» անունով: Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Արտաշատ, այնտեղից էլ` Սև ծովի նավահանգիստները:

Հնի օրինակով՝ նոր երթուղին նույնպես առևտրական և զբոսաշրջային կապերը զարգացնելուն է ուղղված:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում