ՆՆարե Ոսկանյան

Այս հարցում դատախազությունն էլ անելիք ունի. Սանասարյան

Այս հարցում դատախազությունն էլ անելիք ունի. Սանասարյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին անդրադառնալով՝ ՊՎԾ պետի լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանն ասաց, որ եթե իր լիազորությունները դադարեցված չլինեին, ապա աշխատակիցներին կհանձնարարեր, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն անցկացներ և ոչ թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

«Դրա համար մասնագիտացված կառույց կա՝ ՊՎԾ-ն, որը պետք է ուսումնասիրեր, տեսներ այդ ինչպես ստացվեց, որ ինքը նախարար է, և մեկ անձի գնումով, առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքվում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է: Սա թող պարզեն համապատասխան մարմինները: Դատախազությունն այստեղ անելիք ունի, նույն ԱԱԾ-ն չգիտեմ՝ այստեղ անելիք ունի թե չէ»,- ասաց Սանասարյանը: 

Նա նշեց, որ Թորոսյանը որպես վկա կներկայանա դատարան, որտեղ նրան անակնկալ հարցեր կտրվեն, որոնց նա չի սպասում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում