ԳԳայանե Թամամյան

ՓՊ-ն և ԻԱԿ-ը համատեղ կպաշտպանեն տեղեկություն ստանալու խախտված իրավունքը. նոր նախաձեռնություն

ՓՊ-ն և ԻԱԿ-ը համատեղ կպաշտպանեն տեղեկություն ստանալու խախտված իրավունքը. նոր նախաձեռնություն

ՀՀ փաստաբանների պալատը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը համատեղ նախաձեռնում են տեղեկատվության ազատության ոլորտում ռազմավարական դատական նոր գործերի ստեղծում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը: 

 
«Մասնագիտական այս փորձառու կառույցների համատեղ ջանքերի նպատակն է ապահովել տեղեկատվության ազատության օրենսդրության պատշաճ կիրառում և իրականացնել տեղեկություն ստանալու խախտված իրավունքի դատական պաշտպանություն։

 

Մինչ 2018 թվականը այս ոլորտում ԻԱԿ-ը նախաձեռնել և իրականացրել է շուրջ 70 դատական գործ, որոնց 75 տոկոսն ավարտվել է դրական արդյունքով։ Դատական ակտերի հիման վրա կազմակերպությունը և իր շահառուները ստացել են մինչ այդ մերժված տեղեկությունները։ Տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք համարվող այս պրակտիկան առաջիկայում կշարունակվի ՀՀ փաստաբաների պալատի աջակությամբ և համատեղ ջանքերով»,- գրել է Շ.Դոյդոյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում