ԳԳայանե Թամամյան

Արմեն Գևորգյանի գույքի և բոլոր հաշիվների վրա կալանք է դրված. պաշտպանը միջնորդեց վերացնել այն

Արմեն Գևորգյանի գույքի և բոլոր հաշիվների վրա կալանք է դրված. պաշտպանը միջնորդեց վերացնել այն

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կալանքը:  

Նա հիշեցրեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր Արմեն Գևորգյանի իրավունքների խախտում, սակայն չէր պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել խախտումը: 

Պաշտպանը նշեց, որ կալանք է դրված Ա.Գևորգյանին պատկանող 1 հողամասի և բոլոր հաշվեհամարների վրա, կալանք է դրված նաև նրա մերձավոր ազգականների բնակարանների վրա:  

Արմեն Գևորգյանը նշեց, որ «Արդշինբանկի» իր հաշվին այս պահին կա 11 մլն 68 հազար դրամ: Նա ասաց, որ մյուս հաշիվների վերաբերյալ տեղեկություն դատարանին կներկայացնի գրավոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում