ԳԳայանե Թամամյան

Խուլիգանություն Շահումյան գյուղում․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Խուլիգանություն Շահումյան գյուղում․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու՝ հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։ Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնևմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը նրա ձեռքից հասցրել է վերցնել վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդը:
Վերջինս ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացրել ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում