ԳԳայանե Թամամյան

Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի և ՃՈ ծառայողները հուլիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, ստուգել են 25-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ 33-ամյա ուղևորը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առանց համապատասխան թույլտվության, Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ: 

Վարորդն ու ուղևորը հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում