ԳԳայանե Թամամյան

Բացահայտվել է Իջևանում տեղի ունեցած դանակահարության գործը

Բացահայտվել է Իջևանում տեղի ունեցած դանակահարության գործը

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 24-ին Իջևանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը վնասվածքները ստացել է Իջևանի 5-րդ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվեց նաև կասկածյալի ինքնությունը՝ նույն քաղաքի 23-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա հունիսի 30-ին ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում