ՆՆարե Ոսկանյան

Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները

Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են Սահմանադրական դատարանից հետ վերցրել դիմումները, որոնք առնչվում էր ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ այլ ընթացակարգ նախատեսված չէ:  

Նշենք, ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակվել էր հուլիսի 7-ին:   

Ա.Օրբելյանը նշեց, թե քանի որ քաղաքական ուժերից մեկը որպես ՍԴ չդիմելու նախապայման մատնանշել է Ռ. Քոչարյանի գործը, ուստի երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշել են հետ վերցնել ՍԴ ներկայացրած դիմումները: 

«ՍԴ կազմի հետ կապված խնդիր չկա, ինչ կազմ ուզում է՝ թող քննի, մենք տեսնում ենք, որ խմբակցություններից մեկը Սահմանադրության երաշխավորման և խորհրդարանին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի հետ: 

Ես հորդորում եմ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում մոռանալ Քոչարյանին, քանի որ մարդկանց անգործությունը, ՍԴ չդիմելը չի համապատասխանում իրավական պետության և մարդու իրավունքների գերակայությանը»,- ասաց Ա.Օրբելյանը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում