ԼԼիլիթ Գասպարյան

Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ

Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ

Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:
 

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկվել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Պաշտպանը զրուցել է բնակիչների հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:
 

«Այս բոլոր հարցերը վաղը կամփոփենք և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:


Հ.Գ. Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում: Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք, որպեսզի մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական»,- գրված է հայտարարությունում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում