ՌՌոզա Խաչատրյան

«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին

«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում  «Տոտենհեմը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

27-րդ րոպեին Օրյեի փոխանցումը եզրափակեց Բերգվայնը: Րոպեներ անց հաշիվը կարող էր դառնալ 2:0, սակայն Սոնի հարվածից հետո Դե Խեան փրկեց իր թիմին: Ռեշֆորդը ևս մոտ էր աչքի ընկնելուն, սակայն չստացվեց: Երկրորդ կեսն անցավ համեմատաբար իներտ պայքարում, սակայն խաղադաշտ վերադարձած Պոգբան վերջնամասում 11 մետրանոց վաստակեց, որը հստակ իրացրեց Ֆերնանդեշը:

66-րդ րոպեին էլ Մարսիալի հարվածից հետո խելահեղ սեյվի հեղինակ դարձավ Լյորիսը: 91-րդ րոպեին մրցավարը ևս 11 մետրանոց նշանակեց Լյորիսի դարպասին, սակայն VAR համակարգը չեղարկեց այն: 95-րդ րոպեին Գրինվուդի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դաշտի սահմաններից: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում