ՄՄարի Կոստանյան

Հարավային Կորեայի հավաստմամբ՝ հյուսիսային հարևանը պայթեցրել է միջկորեական կապի գրասենյակը. ТАСС

Հարավային Կորեայի հավաստմամբ՝ հյուսիսային հարևանը պայթեցրել է միջկորեական կապի գրասենյակը. ТАСС

Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կեսոն քաղաքում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայի զորամիավորումները բերվել են մարտական բարձր պատրաստվածության:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանամերձ Կեսոն քաղաքի կողմից ծուխ է երևում, նաև պայթյուն է լսվել:

Պաշտոնական Փհենյանը Սեուլին զգուշացրել էր պատասխան քայլի դիմել քարոզչական թռուցիկներ տարածելու համար, որոնք վիրավորում են Հյուսիսային Կորեայի իշխանություններին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում