ՌՌոզա Խաչատրյան

ՄՕԿ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին

ՄՕԿ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում Միջազգային օլիմպիական կոմիտեն 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին և այլ շահագրգիռ կողմերի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգմամբ պայմանավորված ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով: 

Օլիմպիական ծրագրում ընդգրկված բոլոր 32 ֆեդերացիաները կարող են օգտվել այդ աջակցությունից։

Ամառային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին տեղեկացրել է, որ ֆեդերացիաների 2/3-ն արդեն օգտվել են աջակցության փաթեթից, սակայն հրաձգության, ծանրամարտի, հանդբոլի միջազգային ֆեդերացիաները հրաժարվել են ֆինանսական օգնությունից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում