ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի անկարգություններին Ռուսաստանի ներգրավվածության մեղադրանքին. РИА Новости

Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի անկարգություններին Ռուսաստանի ներգրավվածության մեղադրանքին. РИА Новости

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարությունները, թե Ռուսաստանն աջակցում է  ԱՄՆ անկարգություններին, համարել է տեղեկատվության մանիպուլյացիայի կեղտոտ մեթոդ: Նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ դրանք կոչել է սխալ ակնարկներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական Վաշինգտոնի տեսակետին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը չէր բացառել, որ Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերին և բռնություններին՝ չներկայացնելով, իհարկե, որևէ ապացույց:

Մինեապոլիսում սևամորթ տղամարդու սպանությունից հետո սկսված խռովությունների պատճառով ԱՄՆ քառասունից ավելի քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում, պարետային ժամ է հայտարարվել: Նախագահ Թրամփը դիմել է դեմոկրատ նահանգապետերին ու քաղաքապետերին՝ աջակցել ազգային գվարդիային իրադրությունը կարգավորելու հարցում:

Ըստ The New York Times-ի՝ Սպիտակ տան դիմաց անցկացված բողոքի ցույցերի ժամանակ գաղտնի ծառայության գործակալները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թաքցրել են ստորգետնյա բունկերում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում