ԱԱրման Գալոյան

ԲԴԽ-ն կքննի դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն կքննի դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Հունիսի 18-ին ԲԴԽ-ն նիստ է հրավիրել՝ քննելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ԲԴԽ կայքից:

Հիշեցնենք՝ ՀՔԾ պետի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարարն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ և մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:

Ըստ մեր տեղեկությունների՝ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն են եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում