ԱԱրման Գալոյան

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ՝ Դավթաշենում

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ՝ Դավթաշենում

ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ 

Վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում, և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։ 

Գործառույթներ են իրականացվել 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը 4-ն է, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։

Հավելենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում