ՄՄարիամ Մխիթարյան

Պեկին-Վաշինգտոն հակասությունից տուժում է Ավստրալիան. EaDaily

Պեկին-Վաշինգտոն հակասությունից տուժում է Ավստրալիան. EaDaily

Կորոնավիրուսի հարցով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունների առաջին զոհը, կարծես թե, Ավստրալիան է: Չինաստանը դադարեցրել է Կանաչ մայրցամաքի մսի վերամշակման չորս գործարանից ապրանքի գնումը, չնայած կողմերը հավաստիացնում են, որ դա ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, որ խոսքը բացառապես տավարի մսին է վերաբերում և ոչ թե Կանբերայի փորձերին՝ համոզելու Պեկինին ինքնուրույն հետաքննություն սկսել Covid-19-ի հարցով, ինչը փորձում է անել ԱՄՆ-ը:

Վաշինգտոնը պնդում է, որ Չինաստանն է մեղավոր Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի համար, Պեկինն էլ պնդում է, որ այս թեմայով հանրությանը տրամադրված տեղեկատվությունը «պարզ է և թափանցիկ»: Իսկ Ավստրալիայից տավարի մսի ներմուծումը, ըստ չինական կողմի, կանխվել է սանիտարական չափանիշների տարրական խախտման պատճառով: Պեկինը պարտավոր է պաշտպանել իր սպառողների անվտանգությունն ու առողջությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում