ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ննջել է ուղիղ եթերում

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ննջել է ուղիղ եթերում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ննջել է ուղիղ եթերում: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ քաղաքական գործչին դիմել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Մինչ Քլինթոնը խոսել է այն մասին, թե ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Ամերիկային, Բայդենը դեռ պայքարել է քնի դեմ, սակայն երբ նախկին պետքարտուղարն անցել է քաղաքական գործչի արժանիքների հիշատակմանը, Բայդենը սկսել է ննջել:

Այժմ հանրապետական ընտրողները տեսագրությունը տարածում են համացանցում՝ մեկնաբանելով, որ Ջո Բայդենը շատ ծեր է երկրի նախագահ ընտրվելու համար:

Բայդենին «քնած Ջո» է անվանել 73-ամյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը չորս տարով փոքր է դեմոկրատ թեկնածուից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում