ՆՆարե Ոսկանյան

«Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները վերսկսվում են

«Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները վերսկսվում են

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տրվեց Լյեժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթները կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք:


 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում