ՌՌոզա Խաչատրյան

Մեծ Բրիտանիայում ֆուտբոլը շուտով կվերադառնա

Մեծ Բրիտանիայում ֆուտբոլը շուտով կվերադառնա

Marca-ն տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ Պրեմիեր լիգան չի կարող վերսկսել մինչև հունիսի 1-ը, սակայն կառավարությունը թույլատրել է վերսկսել այն հունիսի 1-ից հետո: «Հունիսի 1-ից կթույլատրվի անցկացնել մարզական ու մշակութային միջոցառումներ փակ դռների հետևում՝ ապահովելով միայն հեռուստահեռարձակումը՝ կորոնավիրուսի վարակի ռիսկերից և մարդկանց կուտակումներից խուսափելու համար»,– ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Պրեմիեր լիգայի խաղերը կարող են անցկացվել առանց մարզասերների այնքան ժամանակ, մինչև պատվաստանյութ չստեղծվի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի առաջնության վերսկսման ամենահավանական ժամկետը հունիսի 12-ն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում