ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում անձանց տեղաշարժը սահմանափակելու նպատակով հատուկ անցակետեր են տեղադրվել

Արցախում անձանց տեղաշարժը սահմանափակելու նպատակով հատուկ անցակետեր են տեղադրվել

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ԱՀ ոստիկանությունն այսօր, ժամը 12:00-ից հետևյալ վայրերում տեղադրել է հատուկ անցակետեր.

Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,

Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին:

Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:

Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ԱՀ ոստիկանության կողմից Նոր Վերինշեն համայնքի ներսում սահմավել են վերակարգեր, որպեսզի բացառվեն Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում