ՌՌոզա Խաչատրյան

Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի, շնորհավոր Քաղաքացու օրը․ Աննա Հակոբյան

Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի, շնորհավոր Քաղաքացու օրը․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հիմնադրամի ծավալած գործունեությանը և շնորհավորելով Քաղաքացու օրվա առթիվ։

«Շուրջ երկու տարի գործող ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը մեծ աշխատանք է կատարել և կատարում մեր երկրում հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում։

Մենք համոզված ենք, որ վերոնշյալ ոլորտներում կատարվող յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր փոփոխություն միտված է նոր արժեհամակարգի ձևավորմանը, մեր երկրի քաղաքացիների զարգացմանը, արժանապատիվ մանկությանն ու լավ կրթությանը, ավելի բարեկեցիկ սոցիալական պայմաններին ու ավելի զարգացած, ավելի հզոր Հայաստանի կայացմանը։

Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի։

Շնորհավոր Քաղաքացու օրը»,- ասված է Աննա Հակոբյանի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում