ԳԳայանե Թամամյան

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն․ ՀՀ ոստիկանություն

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն․ ՀՀ ոստիկանություն

Ապրիլի 15-16-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված՝ տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկ օրում բացահայտվել է՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ծեծի՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, գողության նախապատրաստման, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։

 Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 4 ճանապարհատրանսպորտային  պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում