ՆՆարե Ոսկանյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը բարձրացվել է. նախարար

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը բարձրացվել է. նախարար

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25-ից դարձել է 50 միլիոն դրամ, տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում օրենքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Բադասյանը մեկնաբանել է՝ սա արվել է, որպեսզի որևէ մեկը չխոսի, թե արտագնա աշխատանքի մեկնածները կարող են ընկնել այս կարգավորման տակ:

«Շեմի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ այն արժեքի մասին, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով»,- շեշտեց նախարարը: 

Ըստ Բադասյանի՝ նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Գույքը ձեռք բերողի բարեխիղճ հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Իրավասու մարմինն էլ, Բադասյանի խոսքով, կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: 

«Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով: Ավելացվել են անձանց իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիքներ»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում