ԱԱրման Գալոյան

Կառավարությունը 11-րդ միջոցառումը կընդունի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար

Կառավարությունը 11-րդ միջոցառումը կընդունի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում կընդունվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը: Որոշման նախագիծն ընդգրկվել է արտահերթ նիստի օրակարգում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխհատուցել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսը՝ 50 տոկոսով, եթե էլեկտրաէներգիայի ծախսը չի գերազանցել 5, գազինը՝ 10 հազար դրամը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում