ՆՆարե Ոսկանյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 36 հանցագործություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 36 հանցագործություն

Ապրիլի 8-9-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ բացահայտել են հանցագործության 36 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, ծեծի, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, խոշտանգման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում