Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում բացված պահածոների գործարանի աշխատանքին

Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում բացված պահածոների գործարանի աշխատանքին

Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարանը հավակնում է դառնալ պետության եւ բիզնես միջավայրի արդյունավետ գործակցության օրինակ: Տարածքը կարգի բերելուց հետո այն տրամադրվել է գործարարներին: Լիովին վերանորոգված արտադրական տարածքում այժմ գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ են զբաղվում:

Արտադրում են մուրաբաներ, հյութեր, խորոված բանջարեղեն: Մոտ 900 մլն դրամի ներդրում է կատարվել նախապատրաստական աշխատանքների ու իտալական արտադրության հոսքագծերի ձեռքբերման համար:

Նոր ձեւավորված բիզնես տարածքի պայմաններին ու արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքին ծանոթացրել են նաեւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանին: Երկրի ղեկավարը շրջել է տարածքում,  զրուցել գործարարների ու արտադրամասի աշխատակիցների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում