ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանները մեկ օրում 26 հանցագործություն են բացահայտել

Ոստիկանները մեկ օրում 26 հանցագործություն են բացահայտել

Ապրիլի 2-3-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները բացահայտել են հանցագործության 26 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրամիջոցներ տեղափոխելու կանոնները խախտելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում