ՎՎարդան Հովսեփյան

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ՝ Բակո Սահակյանի նախագահությամբ

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ՝ Բակո Սահակյանի նախագահությամբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական և այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստում քննարկվել է Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին տեղի ունենալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարևոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաև բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների և  ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ՝ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետևանքները և այս կարևորագույն շրջանը ևս պատվով անցնելու ուղղությամբ:

Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը:

Նիստին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում