ՎՎարդան Հովսեփյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող 20 տնտեսվարողի ստուգում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող 20 տնտեսվարողի ստուգում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրող՝ թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր), և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումն առկա է եղել: Տեսչական մարմնի պահանջով, հիշատակված վերջին տնտեսվարողը արդեն իսկ դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում