ՆՆարե Ոսկանյան

Կալանավորված անձանց ազատման հարցի ժամկետը կանոնակարգելու նախագիծը կրկին կքննարկվի

Կալանավորված անձանց ազատման հարցի ժամկետը կանոնակարգելու նախագիծը կրկին կքննարկվի

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Տեղեկացրեց, որ նախագծով կանոնակարգվելու է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի կանոնակարգումը:

«Հունվարին ունեցել ենք 2 ցավալի դեպք, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են, և այդ երկու գործով էլ նիստը դատարանի կողմից նշանակվել է 20-25 օր հետո, բայց ընթացքում դատապարտյալն արդեն մահացել է»,- հայտնեց Բադասյանը:

Նա նշեց, որ նախագծի նպատակն է կանոնակարգել հստակ ժամկետները, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության դեպքում  համապատասխան գործընթացը տևի շատ արագ: Կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը կներկայացվի հսկող դատախազին, որն էլ պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան ոչ ուշ, քան հաջորդ օրվա ընթացքում: 

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել, և առաջարկեց, որ դատախազը նորից հանձնարարի հանձնաժողովի եզրակացություն անել:

Կառավարությունը որոշեց նախագծի հարցը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ քննարկում անցնելու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում