ԳԳոհար Սիմոնյան

Բանակում կորոնավիրուս չկա, մեր զինվորներն առողջ են. ՊՆ խոսնակ

Բանակում կորոնավիրուս չկա, մեր զինվորներն առողջ են. ՊՆ խոսնակ

Ֆեյսբուքի «Կանանց անկյուն» խմբում մի օգտատեր սուտ տեղեկություն էր տարածել այն մասին, իբր, իր հարազատ զինծառայողը կորոնավիրուսից մահացել է Ստեփանակերտում:

Ֆեյսբուքում դրան անդրադարձել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հետևյալ գրառմամբ. 

«ՍՈւՏ է... ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում: Խնդրում եմ, խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի՛ տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում