ԳԳայանե Թամամյան

Անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը վտանգավոր է արդարադատության համար. ՀՔԾ

Անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը վտանգավոր է արդարադատության համար. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանել է 168.am-ում հրապարակված «Միայն տգետին հայտնի չէ, թե Քոչարյանի գործով վարչապետն ի՞նչ է ուզում, ի՞նչ է պահանջում և ի՞նչ է ակնկալում դատավորներից և դատարանից» վերտառությամբ հոդվածը:

Լրագրողի հարցերին է պատասխանել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի կայացրած վերջին ակտը կապված էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխության հետ: 

«Եթե Ալեքսանդր Ազարյանի բառամթերքով իրեն պատասխանենք, մենք ոչնչով չենք տարբերվի նրանից: Ընդամենը կարող ենք ասել, որ անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար: Վստահեցնում ենք, որ մեր հետագա գործողություններն այսուհետ ևս լինելու են բացառապես իրավական դաշտում»,- ի պատասխան 1lurer.am-ի հարցման հայտնել են ՀՔԾ-ից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում