ԱԱննա Ավետիսյան

Բավրայի մաքսակետից մեկուսացվել է բեռնատարի 2 վարորդ

Բավրայի մաքսակետից մեկուսացվել է բեռնատարի 2 վարորդ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ Բավրայի մաքսակետից մեկուսացվել է բեռնատարի 2 վարորդ:

«Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,- գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում