ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսը մտադիր չէ նահանջել

Կորոնավիրուսը մտադիր չէ նահանջել

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, վարակակիր տղամարդը վերջերս է վերադարձել Եվրոպա կատարած ուղևորությունից:

Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում հազարից ավելի հիվանդ է գրանցվել, մահացել է 31-ը:

Իտալիայում վարակից մահացածների թիվն ավելացել է 168-ով և մոտենում է 500-ին: Իսպանիայում 1400 վարակակիր կա, զոհվել է 35 մարդ, խորհրդարանն էլ մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը:

Գերմանիայում հասատվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,1 հազար դեպք, երեք գերմանացի է մահացել, երկուսը՝ Գերմանիայում, մեկը՝ Եգիպտոսում:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հիվանդացածների թիվը հասել Է 1412-ի, զոհվել է 30 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում