ՆՆարե Ոսկանյան

Սպանություն Կապան քաղաքում. կա ձերբակալված

Սպանություն Կապան քաղաքում. կա ձերբակալված

Մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է):

Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանություն կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նշելով, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դեռևս պատերազմի տարիներից իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանով, Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում